Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

«Հոբիթ» եռապատման երկրորդ մասի երևանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19–ին

03.12.2013, 18:51
Ջ.Ռ.Ռ.Տոլկինի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Հոբիթ» եռապատման` տարվա ամենասպասված ֆիլմի երկրորդ մասի («Հոբիթ. Սմաուգի ամայությունը» (The Hobbit: The Desolation of Smaug)) երևանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19–ին մայրաքաղաքի միանգամից երկու` «Մոսկվա» և «Cinema Star» կինոթատրոններում։
«Հոբիթ» եռապատման երկրորդ մասի երևանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19–ին
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ջ.Ռ.Ռ.Տոլկինի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Հոբիթ» եռապատման` տարվա ամենասպասված ֆիլմի երկրորդ մասի («Հոբիթ. Սմաուգի ամայությունը» (The Hobbit: The Desolation of Smaug)) երևանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19–ին մայրաքաղաքի միանգամից երկու` «Մոսկվա» և «Cinema Star» կինոթատրոններում։

«Cinema Star» կինոթատրոնում ֆիլմը կցուցադրվի երկու լեզվով` անգլերեն և ռուսերեն, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

«Մոսկվա» կինոթատրոնն իր հերթին դեկտեմբերի 2–ից ցուցադրում է եռապատման «Հոբիթ. անսպասելի ճանապարհորդություն» առաջին մասը նրանց համար, ովքեր չեն հասցրել դիտել կինոնկարն անցյալ տարի։

«Հոբիթ. Սմաուգի ամայոււթյունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել երեքշաբթի` դեկտեմբերի 3–ին, Լոս Անջելեսի TCL կինոթատրոնում։ Տարվա ամենասպասված ֆիլմը հանդիսատեսին ներկայացրել է նախագծի գրեթե ողջ ստեղծագործական թիմը` ռեժիսոր Պիտեր Ջեքսոնը, գլխավոր դերակատարներ Մարտին Ֆրիմենը, Օռլանդո Բլումը, Էվանջելին Լիլին և այլոք։ Նրանք ողջունել են երկրպագուներին և պատասխանել սոցցանցերի երկրպագուների հարցերին։

Պիտեր Ջեքսոնի եռապատման առաջին մասի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2012 թ.–ի նոյեմբերի 28–ին Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնում։

«Հոբիթում» նկարահանվել են «Մատանիների տիրակալը» ֆիլմից հանդիսատեսին արդեն հայտնի Օռլանդո Բլումը, ով խաղացել է էլֆ Լեգոլասի դերը, Քեյթ Բլանշետը, ով կրկին խաղացել է էլֆերի թագուհի Գալադրիելի դերը, Յան Մաքքելենը կատարել է Գենդալֆի դերը, իսկ Էլայնջա Վուդը` Ֆրոդոյի դերը։ Գլխավոր հերոս Բիլբո Բեգինսին մարմնավորել է Մարտին Ֆրիմենը, ով հայտնի է BBC–ի «Շեռլոք Հոլմս» (Sherlock) սերիալում դոկտոր Վաթսոնի դերակատարմամբ։–0–