Հայաստանում առաջին անգամ սննդի արդյունաբերության ոլորտում «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում–2013» մրցանակաբաշխություն կանցկացվի (Լրացված)
09.10.2013,
16:24
Հայաստանում առաջին անգամ սննդի արդյունաբերության ոլորտում «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում–2013» մրցանակաբաշխություն կանցկացվի, չորեքշաբթի լրագրողներին ասաց սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առաջին անգամ սննդի արդյունաբերության ոլորտում «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում–2013» մրցանակաբաշխություն կանցկացվի, չորեքշաբթի լրագրողներին ասաց սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը։
«Մրցույթը, որի ժամանակ այս կամ այն ապրանքանիշի օգտին սպառողն է քվեարկում, առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Մրցույթի նպատակն է աջակցել տեղական արտադրողներին և բացահայտել, ժողովրդի կարծիքով, լավագույն ապրանքանիշը սննդի արդյունաբերության ոլորտում», – ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով` լավագույն ապրանքանիշի օգտին կարելի է քվեարկել հոկտեմբերի 10–31–ը Armproduct.am կայքում։
«Սպառողներն իրենք են մուտքագրում այս կամ այն ապրանքանիշի անվանումը, մենք որևէ տարբերակ չենք առաջարկում», – ընդգծել է նա։
Մրցույթը կանցկացվի տասը անվանակարգերում` հյութեր, մսամթերք, գինի, պանիր, թթվասեր, հանքային ջուր, կոնյակ, պահածոներ, զովացուցիչ ըմպելիքներ, չիր։
Անվանակարգերից յուրաքանչյուրում առավելագույն ձայներ հավաքած ապրանքն անանուն կերպով կներկայացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատոր փորձաքննությանը և միայն ISO ստանդարտներին համապատասխանելու դեպքում տվյալ արտադրողը կստանա «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում–2013» մրցանակը։ Իսկ չհամապատասխանելու դեպքում այդ անվանակարգում մրցանակ չի հանձնվի։
Մրցանակը ինքնատիպ տարբերանշան է` «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում–2013» գրառմամբ, որն արտադրողը կարող է օգտագործել իր գովազդային արշավներում կամ փակցնել ապրանքի վրա 2 տարի ժամկետով։
Մրցույթի կազմակերպիչներն են «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ–ն և Armproduct.am կայքը։
Այսօր հայ սպառողների շրջանում ճանաչում ունեն Noyan, Ararat, Sis, Natura, Amare ապրանքանիշի հյութերը, Bari Samaratsi, Becon, Mush, Atenk մսամթերքները, Areni, Armenia, Vernashen գինիները, Լոռի և Չանախ պանիրները, Ashtarak-Kat, Marianna, Chanakh, Bio-Kat, Arzni թթվասերները, Jermuk, Bjni, Arzni հանքային ջրերը, Ararat, Noy, Mane, arame կոնյակները, Artfood, Mup պահածոյածված ապրանքները, Hay Cola, Papa Carlo, Zovq զովացուցիչ ըմպելիքները, Gayane, Eco, Nusho չրերը և այլն։ –0–