Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՌԴ–ն կֆինանսավորի ՄԱԿԶԾ-ի «Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական վերականգնում և ամրապնդում» նախագիծը, բյուջեն կազմում է 1,7մլն դոլար

03.12.2020, 11:17
2020 թ.–իի դեկտեմբերին Ռուսաստանի ֆինանսավորմամբ նախատեսվում է գործարկել ՄԱԿԶԾ-ի «Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական վերականգնում և ամրապնդում» նախագիծը
ՌԴ–ն կֆինանսավորի ՄԱԿԶԾ-ի «Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական վերականգնում և ամրապնդում» նախագիծը, բյուջեն կազմում է 1,7մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 2020 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի ֆինանսավորմամբ նախատեսվում է գործարկել ՄԱԿԶԾ-ի «Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական վերականգնում և ամրապնդում» նախագիծը: 

Այս մասին նշվում է ՌԴ–ում ՀՀ դեսպանության Facebook–յան էջում։ 

Ծրագրի բյուջեն, որը նախատեսված է 3 տարվա համար, կազմում է 1,7 մլն. ԱՄՆ դոլար։ 

Նշվում է, որ հիմնական նպատակն է՝ աջակցել մարզերին կորոնավիրուսային վարակի բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման գործում: 

Գործող ծրագրեր

Այս պահին ՄԱԿ-ի կառույցների կողմից՝ Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ, իրականացվում են մի շարք նախագծեր (գործող ծրագրերի ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 55 մլն. ԱՄՆ դոլար). 

- «Կայուն դպրոցական սննդի զարգացում»: Կորոնավիրուսային վարակի ֆոնին ընթացիկ ուսումնական տարում շուրջ 100 հազար դպրոցականներ կստանան մթերային հավաքածուներ: 2019 թվականին մեկնարկել է նախաձեռնության չորրորդ փուլը, որը նախատեսված է մինչև 2023 թվականը, որի իրականացման համար նախատեսված է 18 մլն. ԱՄՆ դոլար: 2010 թվականից ի վեր Ռուսաստանը ընդհանուր 25 մլն. ԱՄՆ դոլար է հատկացրել այս ծրագրի համար: 

-«Ներառական տնտեսական զարգացման խթանում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ շրջաններում», հաշվարկված է մինչև 2022 թվականը: Նախաձեռնության համար հատկացված է 2,8 մլն. ԱՄՆ դոլար: 

- «Հայաստանում արդյունաբերության` արտահանմանն ուղղված ոլորտների մրցունակության բարձրացում` դեպի շուկաները մուտքի արդիականացման և ընդլայնման միջոցով»: Նախագծի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 2,2 մլն. ԱՄՆ դոլար։ 

- Հաշմանդամություն ունեցող անձանց համար հիմնական ծառայությունների մատուցման արդյունավետության բարելավման ծրագիր, որը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ, բյուջեն՝ 3 մլն ԱՄՆ դոլար: 

- 2012 թվականից Հայաստանում գործում է «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին տեխնիկական աջակցության ծրագիրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վերահսկման ոլորտում»: Ծրագրի երրորդ փուլին (2019-2021 թթ.) հատկացվել է 1,2 մլն. ԱՄՆ դոլար։ 

- 2019 թվականին մեկնարկել է «Հայաստանի մարզերի երիտասարդությունը. կրթության և զբաղվածությանն ուղղված նոր քայլերը» նախագիծը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը: Նախաձեռնության իրականացման համար հատկացվել է 800 հազար ԱՄՆ դոլար։ 

- «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմադրողականության բարձրացում` Հայաստանի հիդրոօդերեւութաբանական ծառայության արդիականացման միջոցով»: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 800 հազ. ԱՄՆ դոլար։ 

- «Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված նորարարական մոտեցումներ»: Նախագծի իրականացման համար հատկացվել է 1,8 մլն ԱՄՆ դոլար։ 

2019–2020թթ.–ին ավարտված ծրագրեր

2019 և 2020 թթ. ընթացքում ՄԱԿ-ի կառույցների կողմից Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր (2019-2020 թթ. ավարտված ծրագրերի ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը՝ 10,5 մլն ԱՄՆ դոլար է):

- «Համապարփակ աջակցություն գյուղական շրջանների զարգացմանը. Համայնքների դիմացկունության բարձրացում»: Նախագծի իրականացման համար հատկացվել է 5 մլն. ԱՄՆ դոլար: 

- «Համալիր գյուղական զբոսաշրջության զարգացում». հատկացված է 3 մլն. ԱՄՆ դոլար: Նախաձեռնության շրջանակում ստեղծված օբյեկտների բացումը կավարտվի Հայաստանում սանիտարահամաճարակային իրավիճակի կարգավորումից հետո: 

- «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում էներգաարդյունավետության ստանդարտները և կանոնակարգային կարգավորումը».

Նախաձեռնության իրականացման համար հատկացվել է 1,5 ԱՄՆ մլն դոլար: 

- «Հայաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի կարողությունների ուժեղացում` կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմման համար». Բյուջե՝ 1 մլն. ԱՄՆ դոլար: 

Նշվում է, որ վերոնշյալ ծրագրերի Ռուսաստանի ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 67 մլն ԱՄՆ դոլար։–0–