Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

ԵՊԲՀ–ին օգտագործման իրավունքով տրամադրված շինությունները կհանվեն աճուրդի 1,85 մլրդ դրամով

14.09.2023, 14:52
Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 92 365 000 ՀՀ դրամ
ԵՊԲՀ–ին օգտագործման իրավունքով տրամադրված շինությունները կհանվեն աճուրդի 1,85 մլրդ դրամով
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին օգտագործման իրավունքով տրամադրված շինությունները կհանվեն աճուրդի։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստի ժամանակ։

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանելով անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 847 300 000 դրամ։ Խոսքը 3292,3 և 853,6 քմ մակերեսով շինությունների մասին է, որոնք գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեներում։ Կօտարվեն նաև դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված 0.212944 և 0.164453 հեկտար մակերեսներով հողամասերը։

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 92 365 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Շինությունները հանդիսանում են պետական սեփականություն և ամրացված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Դրանք շահագործման են հանձնվել 1960 թվականին։

Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին, որից հետագայում առանձնացվել է գույքի մի մասը և գրանցվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեով ու ներկայումս հանդիսաանում է որպես երկու առանձին գույքային միավորներ, սական տարիներ ի վեր գույքը փաստացի չի շահագործվում և գտնվում է կիսավեր վիճակում։–0–