Վրաստանը մարտի 1–ից բացում է սահմանները ՀՀ քաղաքացիների համար COVID-19–ի բացասական թեստի առկայության դեպքում
24.02.2021,
19:30
COVID-19–ի բացասական թեստի դեպքում երկիր կարող են մուտք գործել նաև Ռուսաստանից, Ուկրաինայից և Ադրբեջանից
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./ԱՌԿԱ/. Վրաստանը մարտի 1–ից բացում է սահմանները ՀՀ քաղաքացիների համար կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։
Այս մասին տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով վրացական առաջին ալիքին։
COVID-19–ի բացասական թեստի դեպքում երկիր կարող են մուտք գործել նաև Ռուսաստանից, Ուկրաինայից և Ադրբեջանից։
Ավելի վաղ Վրաստան կարելի էր մուտք գործել միայն պատվաստման մասին տեղեկանքի առկայության դեպքում։
Բացի այդ, իշխանությունները որոշել են հանել նաև մյուս սահմանափակումները։ Մարտից Վրաստանում կչեղարկվեն սրճարանների և ռեստորանների աշխատանքի սահմանափակումները։ Փետրվարի 5–ից Վրաստանում կսկսի գործել միջքաղաքային տրանսպորտը։ Այդ օրը կբացվեն լեռնային հանգստավայրերի հյուրանոցները։ Լեռնային հանգստավայրերի ճոպանուղիները կսկսեն աշխատել մարտի 8–ից։
Մարտի 1–ից կրկին կբացվեն պետական և մասնավոր մանկապարտեզները։ Սակայն պարեկային ժամը կմնա ուժի մեջ, ազատ տեղաշարժը կարգելվի 21։00–ից մինչև 05։00–ն։–0–