Թուրքիայում 2007 թ.–ին սպանված «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի ոգեկոչման երեկո կկազմակերպվի Անկարայում
16.01.2014,
17:43
«Անկարայի Մտքի ազատության կենտրոն» նախաձեռնությունը և «Արևմտահայոց ազգային համագումարը» հունվարի 18–ին Թուրքիայի մայրաքաղաքում կկազմակերպեն ոգեկոչման ֆորում, որը նվիրված է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7–րդ տարելիցին, հաղորդում են միջոցառման կազմակերպիչները։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. «Անկարայի Մտքի ազատության կենտրոն» նախաձեռնությունը և «Արևմտահայոց ազգային համագումարը» հունվարի 18–ին Թուրքիայի մայրաքաղաքում կկազմակերպեն ոգեկոչման ֆորում, որը նվիրված է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7–րդ տարելիցին, հաղորդում են միջոցառման կազմակերպիչները։
«Ակոսի» գլխավոր խմբագիրը սպանվել էր հունվարի 19-ին Ստամբուլում՝ իր թերթի խմբագրության մոտ։ Մեկ օր անց ձերբակալվել էր նրա վրա կրակած Սամաստը, որը լիովին խոստովանեց իր հանցանքը և խոստովանագրում նշեց, որ վճռել է սպանել լրագրողին՝ նախևառաջ Հայոց ցեղասպանությանը վերաբերող նրա հրապարակումների ազդեցության տակ։
«Հանրաճանաչ մտավորականներ և մարդու իրավունքների պաշտաններ մտքեր պիտի փոխանակեն Հրանտ Դինքի սպանության դատավարության ընթացքի և Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի վերաբերյալ և համատեղ պիտի խորհեն Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ և նրան առնչվող պատմական, իրավական և բարոյական խնդիրների լուծման հեռանկարների մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հրանտ Դինքը հայտնի էր 1915-1923 թթ.-ին Թուրքիայի կառավարության կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց Ցեղասպանությանը նվիրված իր կտրուկ հոդվածներով։
Դինքի սպանության գործով դատավարությունը, որին ուշադրությամբ հետևում էր Եվրամիությունը, շարունակվել է 2007 թ.–ի հուլիսից մինչև այս տարվա հունվարի 17–ը։ Հանցագործության իրականացնող Օգյուն Սամաստը, ով այն ժամանակ անչափահաս էր, 2011 թ.–ին դատապարտվել է 21 տարի և 10 ամիս ազատազրկման։ Դինքի ընտանիքի փաստաբանները, միաժամանակ, կարծում են, որ Սամաստը միայն գործիք էր հանցագործության պատվիրատուների ձեռքում։
Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մեղադրյալներից մեկին՝ Յասին Խայալին: Միաժամանակ գործի ևս 19 դերակատարները, ովքեր ավելի վաղ մեղավոր էին ճանաչվել, արդարացվել են: Եվս մեկ մեղադրյալի նկատմամբ դատավճիռ դեռ չի կայացվել։
Դատարանը չհայտնաբերեց լրագրողի սպանության գործին որևէ կազմակերպված հանցավոր խմբի մասնակից լինելու փաստը, ինչը Թուրքիայում քննադատության ալիք բարձրացրեց։ Սկզբից հետաքննությունը հայտարարում էր, որ հանցագործության կատարման հետ կապ ունեն անձինք, ովքեր ինչ–որ գաղտնի կազմակերպության գործունեության մասնակից են, որը կառավարության տապալում է ծրագրում։
Դինքի սպանության գործը վերսկսվեց Վերաքննիչ դատարանի դատավճռից հետո, ըստ որի` պետք է վերանայվեր լրագրողի սպանության գործում 18 կասկածյալներին վերաբերող ավելի վաղ կայացրած վճիռը։–0–