Հայաստանի ազգային արխիվը 2013 թ.–ին կհամալրվի 35 հազար նոր փաստաթղթով
24.12.2013,
13:21
Հայաստանի ազգային արխիվը 2013 թվականին կհամալրվի մոտ 35 հազար նոր արխիվային փաստաթղթով, երեքշաբթի լրագրողներին հայտնեց հանրապետության ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային արխիվը 2013 թվականին կհամալրվի մոտ 35 հազար նոր արխիվային փաստաթղթով, երեքշաբթի լրագրողներին հայտնեց հանրապետության ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Ներկա պահին փաստաթղթերի ընդհանուր թիվը կազմում է 4 մլն 124 հազար 796 միավոր։
«Արխիվային գործերի ստանդարտ թիվը, որով տարեկան համալրվում է Ազգայն արխիվը, հասնում է 40 հազարի»,– ասաց Վիրաբյանը։
Նա նշեց, որ այս տարի ավելի նկատելի է դարձել էլեկտրոնային փաստաթղթերի թվի աճը և թղթե փաստաթղթերի թվի կրճատումը։ Այսպես, ըստ նրա, 2013 թվականին արխիվում ստացվել է մոտ 1 մլն 800 հազար կադաստրային գործ էլեկտրոնային ձևաչափով։
Վիրաբյանը նշեց նաև, որ այս տարի Ազգային արխիվ են դիմել 29 հազար քաղաքացիներ անհրաժեշտ փաստաթղթերի համար, ինչը 5 հազարով շատ էր, քան 2012 թվականին։
«Ազգային արխիվի կարևորագույն գործառույթներից է պատասխանել քաղաքացիների հարցումներին։ Այս տարի դիմածներից 25 հազարը ստացել են պահանջվող փաստաթղթերը, մյուսների մասով գործերը բացակայում էին, ինչը նույնպես դրական է, քանի որ այդ գործերը կարող են դիտարկվել փաստաթղթերի բացակայության պատճառով»,– պարզաբանեց Ազգային արխիվի տնօրենը։
Որպես ավարտվող տարվա ձեռքբերում` Վիրաբյանը նշեց այն փաստը, որ Ազգային արխիվը սկսել է ավելի շատ կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ։ -0-