Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում 2014թ.–ին թմրամոլության դեմ պայքարի կենտրոն կստեղծվի

24.12.2013, 18:02
Հաջորդ տարի Հայաստանում ստեղծվելու է թմրամոլության և թմրամիջոցների պայքարի կենտրոն, երեքշաբթի ՀՀ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Հայաստանում 2014թ.–ին թմրամոլության դեմ պայքարի կենտրոն կստեղծվի
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հաջորդ տարի Հայաստանում ստեղծվելու է թմրամոլության և թմրամիջոցների պայքարի կենտրոն, երեքշաբթի ՀՀ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Հայաստանի Հանրապետությունը կլինի առաջին երկիրը, որտեղ նման կենտրոն կստեղծվի»,- նշել է ԱԱԽ քարտուղարը:

Նա նշել է նաև, որ այդ կենտրոնը նաև կհամալրվի ժամանակակից սարքավորումներով, լաբորատորիաներով: Կենտրոնը կտեղակայվի ոստիկանության համակարգում։

Արթուր Բաղդասարյանի խոսքով` արդեն իսկ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք են բերված, կան ստորագրված փաստաթղթեր: «Ես կարծում եմ, որ սա մեր պետական մարմինների աշխատանքի համար շատ կարևոր ենթակառուցվածք կլինի, քանզի հիմա քիմիական թմրամիջոցները շատացել են, իսկ Հայաստանը չունի որևիցե լաբորատոր ժամանակակից սարքավորումներ դրանց դեմ պայքարելու համար: Կարծում եմ, որ այս ժամանակակից կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա թմրամոլության դեմ պայքարն ավելի էֆեկտիվ առաջ տանել»,–ընդգծել է նա։

Հանձնաժողովը նիստում քննարկել և հավանություն է տվել  «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագծին», որը հաստատելու համար կներկայացվի Անվտանգության խորհրդի նիստին: –0–