Հայաստանում 2015թ.–ին պետական ծրագրի շրջանակում սրտի ավելի քան 600 վիրահատություն է կատարվել. նախարար
01.06.2015,
14:36
Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման շնորհիվ 2015թ.–ին Հայաստանում հաջողվել է փրկել մոտ 600 մարդու կյանք, լրագրողներին երկուշաբթի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման շնորհիվ 2015թ.–ին Հայաստանում հաջողվել է փրկել մոտ 600 մարդու կյանք, լրագրողներին երկուշաբթի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
«Նոր ծրագրի շրջանակում մենք կարողացանք ստենդավորման վիրահատություններ կատարել մարդկանց այն խմբերի համար, որոնք ներգրավված չեն սոցիալական այլ խմբերում։ Ստենդավորման նոր ծրագրի շրջանակում մոտ 600 հիվանդի կյանք է փրկվել», – ասաց Մուրադյանը։
Ինչ վերաբերում է ստենդավորման բարձր գներին, որոնք պայմանավորված են ստենդների ներկրման մենաշնորհով, ապա Մուրադյանը նշեց, որ ոչ մի մենաշնորհ չկա, իսկ այդ գործընթացը ողջ աշխարհում թանկ արժե։
Նախագիծը, որի շրջանակում իրականացվում են սրտի անհետաձգելի վիրահատություններ, մշակվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի շրջանակում։ Ծրագրից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, իսկ բացառիկ դեպքերում, առողջապահության նախարարի որոշմամբ` նաև մյուս երկրների քաղաքացիները։
ՀՀ կառավարությունը հաստատել է այս ծրագիրը 2014թ.–ի վերջին, և 2015–2017թթ.–ի ընթացքում ծրագրի իրականացման համար ՀՀ պետբյուջեից ամեն տարի տրամադրվելու է 500 միլիոն դրամ (ավելի քան 1 մլն դոլար)։–0–