Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը 2015թ.-ի հուլիսից կբարձրանա՝ հասնելով 79,4 հազար դրամի

03.11.2014, 13:01
Հայաստանում միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը 2015թ.-ի հուլիսից կբարձրանա, երկուշաբթի ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հայաստանում միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը 2015թ.-ի հուլիսից կբարձրանա՝ հասնելով 79,4 հազար դրամի
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը 2015թ.-ի հուլիսից կբարձրանա, երկուշաբթի ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոցային ծառայողների աշխատավարձը բարձրացումը առողջապահության ոլորտում նախատեսված ծախսերի ավելացման հիմնական հոդվածներից մեկն է:

«2015 թ.-ի հուլիսի 1-ից կբարձրանա միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը՝ ներկայիս 76100 դրամից հասնելով 79400 դրամի: Միաժամանակ բժիշկների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կմնա անփոփոխ և կկազմի 178600 դրամ», - ասաց Մանուկյանը:

Նախարարը նաև նշեց, որ աշխատավարձերի հետագա աճի համար հարկավոր է լուրջ կրճատումներ իրականացնել, քանի որ բուժհաստատություններում անձնակազմի գերբեռնվածություն կա, ինչը, սակայն, աշխատակիցների դժգոհության պատճառ է դառնում: Նրանք նախընտրում են աշխատել ավելի ցածր աշխատավարձով, սակայն առանց կրճատման:

2015թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն՝ առողջապահության ոլորտում ծախսերը նախատեսված են մոտ 83,9 մլրդ դրամի չափով, ինչը 3,3 տոկոսով շատ է 2014թ.-ի ցուցանիշից: Ընթացիկ ծախսերն ավելացել են գրեթե 15 տոկոսով կամ 8,5 մլրդ դրամ մեծ մասամբ ամբուլատոր և ստացիոնար ծառայությունների հաշվին: Աշխատավարձերի ավելացման համար նախատեսված է լրացուցիչ 365 մլն դրամ:

Միաժամանակ ամբուլատոր ծառայությունների ոլորտի 17 ծրագրերին 2015թ.-ին նախատեսվում է հատկացնել 28,8 մլրդ դրամ, ինչը 1,8 մլրդ դրամով շատ է 2014թ.-ի ցուցանիշից: Ստացիոնար ծառայությունների ոլորտին հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել մոտ 38,6 մլրդ դրամ, ինչը 4,5 մլր դրամով շատ է 2014թ.-ի ցուցանիշից:

Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն՝ համախմբված պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 221 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), ծախսերը՝ 1 տրիլիոն 337 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների): 2015թ. –ի պետբյուջեի պակասուրդը կկազմի 116,6 մլրդ դրամ:-0-