Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում 2015 թ.–ին գրանցված ամուսնությունների թիվը կրճատվել է գրեթե 7%–ով. ԱՎԾ

29.01.2016, 17:41
2015 թ.–ին Հայաստանում գրանցվել է 17 հազար 603 ամուսնություն, ինչը 2014 թ.–ի ցուցանիշի համեմատ պակաս է 6,9 տոկոսով, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱՎԾ աշխատակազմի, մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
 Հայաստանում 2015 թ.–ին գրանցված ամուսնությունների թիվը կրճատվել է գրեթե 7%–ով. ԱՎԾ
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. 2015 թ.–ին Հայաստանում գրանցվել է 17 հազար 603 ամուսնություն, ինչը 2014 թ.–ի ցուցանիշի համեմատ պակաս է 6,9 տոկոսով, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱՎԾ աշխատակազմի, մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

«Ամենից շատ ամուսնություններ են գրանցվել Վայոց Ձորի մարզում (6,9 պրոմիլե), Կոտայքում (6,4 պրոմիլե), Երևանում (6,4 պրոմիլե)։ Ամենաքիչ թվով ամուսնություններ են գրանցվել Գեղարքունիքի մարզում, Սյունիքում և Տավուշում (4,9 պրոմիլե)», – նշեց Կույումջյանը։

Նա ավելացրեց, որ 2015 թ.–ին Հայաստանում գրանցվել է 3 հազար 669 ամուսնալուծություն, իսկ 2014 թ.–ին` 4 հազար 496։

«Ամուսնալուծությունների ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում (2,1 պրոմիլե), միջին հանրապետական ցուցանիշից փոքր–ինչ բարձր է Երևանի ցուցանիշը (1,4 պրոմիլե)։ Մնացած բոլոր մարզերում ցուցանիշը ցածր է միջին հանրապետական ցուցանիշից։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Տավուշի մարզում (0,5 տոկոս)», – նշեց Կույումջյանը։ –0–