ԱԻՆ. 2017 թ–ի 1–ին կիսամյակում Հայաստանում ինքնասպանությունների թիվն ավելացել է
24.07.2017,
19:10
2017 թ–ի առաջին կիսմյանում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2017 թ–ի առաջին կիսմյանում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք, ինչը հինգով ավելի է անցած տարվա ցուցանիշից։ Այս մասին երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ ճգնաժամանյին կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը։
Նրա խոսքով, նույն ժամանակահատվածում գրանցվել է ինքնասպանության փորձի 203 դեպք` նախորդ տարվա 233 դեպքի դիմաց։
«65 մարդ կախվել է, 19 մարդ` նետվել բարձրահարկ շենքերից, 3 մարդ հրազեն է կիրառել»,–ասաց նա։
Նա նաև նշեց, որ այս տարի հասարակական վայրերում գրանցվել է ինքնասպանության 3 դեպք։
Խանգելդյանի խոսքով, նման քայլի դիմող տղամարդիկ տղամարդկանց թիվը երեք անգամ ավելի է, քան կանանցը։-0-