Հայաստանում գտնվող Տաթևի վանքը 2017թ.–ին ամբողջովին կվերակառուցվի. «Տաթևի վերածնունդ» հիմնադրամ
18.11.2013,
16:31
Տաթևի վանքը 2017թ.–ին (վանքի 1111–ամյակի առթիվ) ամբողջովին կվերակառուցվի և կամրացվի, երկուշաբթի տեղեկացրեց «Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ապիկյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տաթևի վանքը 2017թ.–ին (վանքի 1111–ամյակի առթիվ) ամբողջովին կվերակառուցվի և կամրացվի, երկուշաբթի տեղեկացրեց «Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ապիկյանը։
«Տաթևի վանքը, ցավոք, գտնվում է շատ վատ վիճակում. երկրաշարժերի և բնական գործընթացների, ինչպես նաև 1980–ական թվականներին իրականացված ոչ այնքան հաջող նորոգման պատճառով հիմքի հետ կապված խնդիրներ կան։ Մենք ցանկանում ենք հիմնավորապես լուծել այդ խնդիրը և այնպես անել, որպեսզի դարերի ընթացքում վանքը մնա այնպիսին, ինչպիսին մենք այն գիտենք»,– ասաց Ապիկյանը։
Ըստ նրա` աշխատանքներն արդեն մեկնարկել են, և տվյալ պահին ավարտված է վանքի պատերի լազերային չափումների առաջին փուլը։ Նորոգման աշխատանքների նախագիծը, ըստ նրա, պետք է պատրաստ լինի 2014թ.–ի վերջին և քննարկվի հասարակության ներկայացուցիչների հետ։ Բոլոր աշխատանքներն իրականացվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վերահսկողությամբ։
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե արդյո՞ք Տաթևի վանքի վերակառուցման դեպքում հնարավոր է այնպիսի ընդհարում լինի, ինչպես դա տեղի ունեցավ Ղարաբաղի Գանձասար վանքի հետ, որտեղ վանքի պատերի երեսպատման համար ժամանակակից սալիկներ օգտագործվեցին, «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ աշխատանքներն իրականացվելու են միջազգային մասնագետների կողմից` խիստ վերահսկողությամբ։
«Խոստանում ենք, որ այնտեղ եվրանորոգում չենք կատարի»,– ասաց նա` ավելացնելով, որ վանքի վերականգնումը «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից նշված ծրագրերի միայն մի մասն է։
Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։—0—