Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում աղքատության մակարդակը 2019թ.–ի արդյունքում կազմել է 26,4%. ԱՎԿ

04.12.2020, 18:57
Աղքատության մակարդակը հաշվարկվում է նոր մեթոդաբանությամբ
Հայաստանում աղքատության մակարդակը 2019թ.–ի արդյունքում կազմել է 26,4%. ԱՎԿ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում աղքատության մակարդակը 2019թ.–ի արդյունքում կազմել է 26,4%, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի զեկույցում։ 

Աղքատության մակարդակը հաշվարկվում է նոր մեթոդաբանությամբ։ Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը գնահատելու համար զեկույցում, որպես բարեկեցության ցուցանիշ, օգտագործվել են սպառմանն ուղղված ծախսերը, որոնք ավելի ճշգրիտ տեղեկություն են տալիս բարեկեցության մասին, քանզի եկամուտների բացակայությունն ինքնին դեռևս չի նշանակում բարեկեցության զրոյական մակարդակ: 

Ըստ զեկույցի, 2019թ.-ին աղքատության, վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 53 043 դրամ (110.3 ԱՄՆ դոլար), 35 054 դրամ (72.9 ԱՄՆ դոլար), 23 763 դրամ (49.4 ԱՄՆ դոլար) և 44 048 դրամ (91.7 ԱՄՆ դոլար):

Զեկույցում ներկայացված է նաև աղքատության խորության (2019թ.-ի համար՝ 10.1%) գնահատականը, որը ցույց է տալիս, որ եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով (և' աղքատ, և' ոչ աղքատ) մոբիլիզացնելու աղքատության գծի 10.1%-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին միայն աղքատ տնային տնտեսություններին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանար, ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է աղքատներին:

Աղքատության սրությունն արտացոլում է աղքատների միջև եղած սպառման անհավասարությունը: Այն արտացոլում է նաև այն փաստը, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ: 2019թ.-ին աղքատության սրությունը կազմել է 3.4%:

2019թ.-ին հարցվածների 13.0%-ն իրեն համարել է աղքատ (ըստ սպառման ագրեգատի հաշվարկված 26.4%-ի համեմատ): Իրենց ծայրահեղ աղքատ են համարել 1.0%-ը, ինչը մոտ է սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակին (1.4%):–0–