Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
0

ՀԲ–ն 2022թ.–ին կանխատեսում է Հայաստանում աղքատության մակարդակի աճ` մինչև 39,6%

12.04.2022, 14:43
Խոցելիությունը կարող է ավելանալ դրամական փոխանցումների կրճատման, կոմունալ վճարների ավելացման և սննդամթերքի գների աճի պատճառով
ՀԲ–ն 2022թ.–ին կանխատեսում է Հայաստանում աղքատության մակարդակի աճ` մինչև 39,6%

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում աղքատությունը 2022թ.–ին կարող է հասնել 39,6%–ի, ինչը նշանակում է, որ գրանցվում է աճ 3 տոկոսային կետով` պատերազմի բացակայության պայմաններում փաստերին հակասող սցենարի համեմատ։ Այս մասին նշվում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տնտեսական զարգացման մասին գարնանային կանխատեսման մեջ (Europe and Central Asia Economic Update, Spring 2022)։

«Խոցելիությունը կարող է ավելանալ դրամական փոխանցումների կրճատման, կոմունալ վճարների ավելացման և սննդամթերքի գների աճի պատճառով»,  – նշվում է կանխատեսման մեջ։

ՀԲ–ի վերլուծաբանները նշում են կանխատեսումների անորոշությունը` հաշվի առնելով գլոբալ և տարածաշրջանային փոփոխվող միջավայրը։

«Ռիսկերը ներառում են Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունը, Ռուսաստանում աճի շարունակվող և ավելի զգալի դանդաղումը, համաշխարհային ապրանքային շուկաներում գրանցվող խափանումներն ու Հայաստանի սահմանների հարցում դեռևս չլուծված աշխարհաքաղաքական խնդիրները։ Մյուս կողմից, Ռուսաստանից մարդկանց ներհոսքը պահպանման դեպքում կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա», – նշվում է զեկույցում։

ԿԲ–ն կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճ` մինչև1,2% և ակնկալում է ՀՆԱ–ի վերականգնում մինչև 4,6% 2023թ.–ին և 4,9%` 2024թ.–ին։

Ինչպես ավելի վաղ ապրիլին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, եթե չհաջողվի տնտեսական աճը բաշխել բնակչության բոլոր շերտերի վրա և եթե խոցելի շերտերի մարդկանց եկամուտները չաճեն, ապա աղքատության ներկա 27%–անոց մակարդակի փոխարեն ընթացիկը կփակվի 42% ցուցանիշով։

2022թ.–ի պետբյուջեում Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 7%–ի սահմանում, գնաճն ամրագրված է 4% (±1,5%) մակարդակում։ Կառավարությունը կանխատեսում է, որ երկրի տնտեսությունը 2022թ.–ին կաճի 7%–ով, իսկ ԿԲ–ն մարտին վատացրեց 2022թ.–ին երկրի տնտեսական աճի իր կանխատեսումը` նախկին 5,3%–ից նվազեցնելով մինչև 1,6%։–0–