Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
432.96
RUB
4.6571
GEL
138.19
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երևանի բյուջեն 2022 թվականին կկազմի 94մլրդ 560մլն դրա

28.12.2021, 14:48
Ծրագրված եկամուտները գերազանցում են 2021 թվականի հաստատված ցուցանիշին շուրջ 2.2 միլիարդ դրամի չափով
Երևանի բյուջեն 2022 թվականին կկազմի 94մլրդ 560մլն դրա

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի բյուջեն 2022 թվականին կկազմի 94 միլիարդ 560 միլիոն դրամ, իսկ ծախսերը կկազմեն 98 միլիարդ 821 միլիոն դրամ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բյուջեն ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:

Նա նշեց, որ ծրագրված եկամուտները գերազանցում են 2021 թվականի հաստատված ցուցանիշին շուրջ 2.2 միլիարդ դրամի չափով:

Բյուջեի ծախսերի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:–0–