Հայաստանում 2023թ.–ին ծնվել է շուրջ 12 հազար երեխա. վարչապետ
22.05.2023,
15:21
2023 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում ծնվել է 11 926 երեխա, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./ԱՌԿԱ/. 2023 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում ծնվել է 11 926 երեխա, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, դա 1401 երեխայով ավել է, քան 2022թ.–ի նույն ժամանակահատվածում, 532–ով ավել է` 2021թ.–ի, 1469–ով ավել է` 2020թ.–ի, 1415–ով ավել է` 2019թ.–ի և 1180–ով ավել է` 2018թ.–ի համեմատ։
«Այս թվերը ես ընդունում եմ որպես ուղերձ քաղաքացիներից` կառավարության հասցեին, որոնք ոչ հաճախ են հնչում ամբիոններից, բայց ունեն վճռորոշ նշանակություն։ Մեր մոտակա քաղաքականությունը հիմնված է լինելու այս ուղերձների վրա», – ասաց նա։
Պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանում 2023թ.–ի հունվար–մարտին ծնվել է 8756 երեխա, ինչը 7,8% –ով ավել է 2022թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ` նկատվում է 1,6%–ոց աճ (ծնվել է 8618 երեխա)։–0–