Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023թ․–ին աճել է 14,6%–ով
31.01.2024,
14:41
Միաժամանակ դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճը կազմել է 7,8%, իսկ ամսական կտրվածքով` 21,6%
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թվականի վերջին աճել է 14,6 տոկոսով՝ կազմելով 269 994 դրամ, հայտնում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճը կազմել է 7,8%, իսկ ամսական կտրվածքով` 21,6%:
Նշվում է, որ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թվականին կազմել է 208 323 դրամ՝ 2022 թվականի համեմատ աճելով 11,4 տոկոսով։ Դեկտեմբերին տարվա կտրվածքով աճը կազմել է 16,9%, իսկ ամսվա ընթացքում՝ 43%։
Միաժամանակ մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թվականին, 2022 թվականի համեմատ, աճել է 15 տոկոսով՝ կազմելով 295 132 դրամ։ Տարեկան կտրվածքով դեկտեմբերին աճը կազմել է 4,6%, իսկ ամսական կտրվածքով` 15,4% ($1 - 403,96 դր.)։-0-