Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՊԵԿ–ը 2023 թ․–ին հայտնաբերել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք․ արձանագրվել է էական աճ

23.01.2024, 15:30
Հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ
ՊԵԿ–ը 2023 թ․–ին հայտնաբերել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք․ արձանագրվել է էական աճ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: 

Նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում), հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

ՊԵԿ–ից հատկանշական են համարում, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 

2023 թվականին, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և արձանագրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք: 

Առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումներն ըստ տարիների

Снимок экрана 2024-01-23 151907.png