Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

ՀՀ-ում 2024թ.-ից ևս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը շահառուներին կհատկացվեն անվճար

28.08.2023, 18:20
Հայաստանում ևս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար 2024 թվականից
ՀՀ-ում 2024թ.-ից ևս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը շահառուներին կհատկացվեն անվճար
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում ևս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար 2024 թվականից, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարույունը:

Այդ հիվանդություններն են`
  1. պատանեկան իդիոպաթիկ արթրիտ
  2. առաջնային իմունոդեֆիցիտ
  3. կավասակի հիվանդություն
  4. նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն - սուր պոլիռադիկուլիտ
  5. անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ
  6. ցրված սկլերոզ
Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ` անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով, կկանխարգելվի հիվանդության զարգացումը, կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:-0-