Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
11.01.2023,
14:53
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./ԱՌԿԱ/. Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում` ըստ Numbeo պորտալի ուսումնասիրության։
Վարկանիշում ընդհանուր առմամբ ներառվել է 417 քաղաք։
Միաժամանակ Թբիլիսին գտնվում է 43-րդ տեղում, Բաքուն 84-րդն է, Անկարան՝ 159, Թեհրանը՝ 312։
Աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշի առաջին հորիզոնականում է Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին, երկրորդ հորիզոնականում է Քաթարի մայրաքաղաք Դոհան, երրորդը` Թայվանի մայրաքաղաք Թայպեյն է։–0–