Երևանում հունվարի 29–31–ը երիտասարդ լրագրողների դպրոց կանցկացվի
23.01.2014,
16:48
«Եվրասիական ԶԼՄ–ներ. Առաջխաղացման տեխնոլոգիաներ և կոնտենտի ձևավորում» թեմայով երիտասարդ լրագրողների դպրոց կկազմակերպվի Երևանում հունվարի 29–31–ը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. «Եվրասիական ԶԼՄ–ներ. Առաջխաղացման տեխնոլոգիաներ և կոնտենտի ձևավորում» թեմայով երիտասարդ լրագրողների դպրոց կկազմակերպվի Երևանում հունվարի 29–31–ը։
Դպրոցը կանցկացվի «Նովոստի–Արմենիա» գործակալության մամուլի կենտրոնում։ Աշխատանքային լեզուն ռուսերենն է։
Երեք օրվա ընթացքում մեդիաոլորտի, քաղաքականության ոլորտի առաջատար լրագրողները, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից ժամանած մասնագետները հայ գործընկերների համար կանցկացնեն պրոֆեսիոնալ դասընթացներ և դասախոսություններ, որոնք նվիրված կլինեն եվրասիական ինտեգրացիոն նախագծի ձևավորման և գործունեության պայմաններում ԶԼՄ–ների աշխատանքի բովանդակային պարունակությանն ու տեխնոլոգիական գործիքներին։
Նախատեսվում է Ռուս–հայկական խորհրդարանական ակումբի հիման վրա անցկացնել կլոր սեղան` «Խորհրդարանական չափում և եվրասիական ինտեգրման հասարակական աջակցություն» թեմայով, որին կմասնակցեն ռուս և հայ խորհրդարանականներ ու փորձագետներ։
Ընդհանուր եվրասիական տեղեկատվական տարածքի ձևավորման խնդրահարույց դաշտը, հայկական հասարակության կողմից եվրասիական ինտեգրման խնդիրների ըմբռնման առանձնահատկությունը, Հայաստանի ԶԼՄ–ների դերը եվրասիական մեդիայի ստեղծման գործում, այս և այլ հարցեր կքննարկվեն «Միասնական եվրասիական տեղեկատվական տարածքի ձևավորման խնդիրները և հեռանկարները» թեմայով կլոր սեղանի շրջանակներում։
Դպրոցի աշխատանքի վերջին օրը ունկնդիրներին կներկայացվեն լրագրողական էսսեների մրցույթի պայմանները, որի արդյունքում Հարավային Կովկասի պետությունների, այդ թվում նաև Հայաստանի լավագույն լրագրողները կկարողանան 2014թ.–ի վերջին մասնակցել Սոչիում կայանալիք Հարավային Կովկասի երիտասարդ լրագրողների տարածաշրջանային դպրոցին և վերապատրաստումներին։
Երիտասարդ լրագրողների դպրոցի աշխատանքի արդյունքում մասնակիցները կստանան հատուկ հավաստագրեր։
Երիտասարդ լրագրողների դպրոցի աշխատանքների մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2014 թ.–ի հունվարի 27–ը։
Հավատարմագրվելու համար դիմել Յուլիա Յակուշևային` Yu-yakusheva@mail.ru, +79295219806։
Դպրոցի կազմակերպիչներն են «Հյուսիս–Հարավ» ռուսական քաղաքագիտական կենտրոնը, ՌԻԱ Նովոստին, «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, Եվրասիական հաղորդակցական կենտրոնը։
Նախորդ տարի լրագրողական վարպետության դպրոցը, որը կազմակերպվել էր «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի, «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության և Հայաստանում Ռուսական գրքի տների մասնակցությամբ, անցել է Երևանում հունվարի 22–26–ը։–0–