Ուրբաթ տեղի կունենա «Տոռ 2. Մթության թագավորությունը» ֆիլմի երևանյան պրեմիերան (Տեսանյութ)
31.10.2013,
15:23
Նոյեմբերի 1–ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի` «Տոռ 2. Մթության թագավորությունը» (Thor: The Dark World) ֆիլմի երևանյան պրեմիերան։ Ֆիլմը «Վրիժառուների» թիմի մասնակիցներից մեկի` սկանդինավյան Տոռ աստծու արկածների մասին է պատմում։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 1–ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի` «Տոռ 2. Մթության թագավորությունը» (Thor: The Dark World) ֆիլմի երևանյան պրեմիերան։ Ֆիլմը «Վրիժառուների» թիմի մասնակիցներից մեկի` սկանդինավյան Տոռ աստծու արկածների մասին է պատմում։
Այդ օրը հայ հանդիսատեսը կարող է ֆիլմը դիտել 3D ձևաչափում 13։45–ին և 18։00–ին։ Տոմսերի արժեքն է 2000 դրամ։
Այս անգամ Տոռը պետք է պայքարի տիեզերքի առաջացմանը նախորդող ժամանակներից եկած գաղտնի թշնամու դեմ Երկիր մոլորակի և Ինը աշխարհների փրկության համար։ «Տոռի» և «Վրիժառուների» իրադարձություններից հետո գլխավոր հերոսը պայքարում է տիեզերքում կարգուկանոնի վերականգնման համար, սակայն հնագույն ցեղը` վրիժառու Մալեկիտի գլխավորությամբ, վերադառնում է` տիեզերքը մթության մեջ ընկղմելու համար։
Բախվելով թշնամու հետ, որին ի վիճակի չէ դիմադրել ոչ մեկը, ոչ էլ ամբողջ Ասգարդը` Տոռը մեկնում է ռիսկային ճանապարհորդության, որը կվերամիավորի նրան Երկրագնդում բնակվող Ջեյն Ֆոստերի հետ և կստիպի զոհաբերել ամեն ինչ` հանուն տիեզերքի փրկության։–0–