Այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվի ևս 2 շախմատի դպրոց
15.02.2016,
15:31
Երևանի քաղաքապետարանում երկուշաբթի տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստել Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանում երկուշաբթի տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստել Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Քաղաքապետը նկատել է, որ մինչև տարեվերջ այս երկու դպրոցները հիմնելով, ըստ էության, ինչպես և խոստացվել էր, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առնվազն մեկական շախմատի դպրոց ունենալու ծրագիրը կամբողջանա:
Խորհրդակցության ընթացքում հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ.
Հատկանշվել է, որ կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը և ապահովված է բնականոն ուսումնական գործընթացը: Զեկուցվել է նաև որ շարունակվում են անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խստորեն վերահսկել դպրոցներ և մանկապարտեզներ մատակարարվող սննդի գործընթացն ու խոհանոցների աշխատանքի կազմակերպումը:-0-