Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան հուլիսին կանցկացվի Երևանում

02.06.2022, 15:37
Օլիմպիադային ակնկալվում է 70 երկրի պատվիրակությունների մասնակցություն` յուրաքանչյուր երկրից 4-ական աշակերտ՝ իրենց ուղեկցողներով
Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան հուլիսին կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում քննարկվել է նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:  

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության և ոստիկանության, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օլիմպիադային ակնկալվում է 70 երկրի պատվիրակությունների մասնակցություն` յուրաքանչյուր երկրից 4-ական աշակերտ՝ իրենց ուղեկցողներով:

Քննարկվել են օլիմպիադայի ընթացքում հակահամաճարակային միջոցառումների իրականացման, լուսաբանման, մշակութային միջոցառումների կազմակերպման և արարողակարգին առնչվող հարցեր:  

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան անցկացվելու է 2022 թվականի հուլիսի 10-18-ը Երևանում:-0-