Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15–ը

23.09.2020, 14:57
Ավարտական փաստաթուղթ ստանալու համար պետք է դիմում ներկայացնել Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենին
Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15–ը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի համաձայն՝ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատած ժամանակացույցի, հայտնում են նախարարությունից:

Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմում ներկայացնեն Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենին, որում նշված լինի, թե տվյալ քննաշրջանում քանի՞ քննություն է ցանկանում հանձնել դրսեկը և ո՞ր առարկաներից:

Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար:

Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ:

Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:

Դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև։–0–