Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Սուր շնչառական վարակներով պոլիկլինիկաներ այցելությունները նվազել են 3 անգամ կամ 50%-ով

25.01.2016, 16:18
2016 թվականի հունվարին հանրապետությունում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված սեզոնային ակտիվություն.տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
 Սուր շնչառական վարակներով պոլիկլինիկաներ այցելությունները նվազել են 3 անգամ կամ 50%-ով
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. 2016 թվականի հունվարին հանրապետությունում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված սեզոնային ակտիվություն.տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի նկատելի նվազում:

Հունվարի 3-րդ շաբաթվա հետ համեմատ հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումը կայուն է, և վերջին  շաբաթվա ընթացքում արձանագրվել է որոշակի նվազում 15,6%-ով:  
Իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ 50%-ով նվազել է հղիների ստացիոնար դիմելիությունը:

Նկատելի նվազում է դիտվում նաև սուր շնչառական վարակներով հիվանդների շտապ օգնության դիմելիության: Համեմատելով ընթացիկ տարվա հունվարի 2-րդ շաբաթը 3-րդ շաբաթվա հետ, սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդների դիմելիությունը նվազել է 27,2%-ով:  
Իրականացված համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ այցելություններում ևս նկատվում է նվազում՝ 3 անգամ կամ 50% և ավելի:

Կարևորելով վերը նշվածը` կարելի է եզրակացնել, որ վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդությունների նվազում:

Սակայն հաշվի առնելով, որ հիվանդության դեպքերի գրեթե 80%-ը  մինչև 18 տարեկան երեխաներ են, ինչպես նաև հիմք ընդունելով եղանակային ցածր ջերմաստիճանը և վերջինիս նվազման միտումը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է լինել զգոն և կրկին հիշեցնում է.

- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, եթե դրանք ցուցված չեն բժշկի կողմից,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային:

Ներկայում Հայաստանում գրանցվել է H1N1 ենթատեսակի գրիպի վիրուսի բարդություններից մահվան 18 դեպք, միաժամանակ, մահացածները տառապել են ուղեկցող այլ քրոնիկ հիվանդություններով:-0-