Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը երրորդ եռամսյակում կրճատվել է` հասնելով 41,9 կետի

06.11.2013, 11:53
Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը 2013թ. երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համեմատ, կրճատվել է 1,1 կետով և կազմել է 41,9 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը երրորդ եռամսյակում կրճատվել է` հասնելով 41,9 կետի
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը 2013թ. երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համեմատ, կրճատվել է 1,1 կետով և կազմել է 41,9 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ 2012 թ.–ի երրորդ եռամսյակի համեմատ սպառողների վստահության ցուցանիշը նվազել է 4,6 կետով։

Ընթացիկ պայմանների ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում, երկրորդ եռամսյակի համեմատ, չի փոխվել` կազմելով 33,7 կետ։ Այս ցուցանիշի կառուցվածքում անկում է գրանցվել միայն տնային տնտեսությունների գնահատման գծով (3,5 կետից մինչև 17,5) երկրի ընդհանուր տնտեսական վիճակի համատեքստում։

Մնացած ենթացուցանիշներով գրանցվել է աճ։ Մասնավորապես, ֆինանսական վիճակի փոփոխությունը գնահատող ցուցանիշը, նախորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 1,3 կետով` հասնելով 32–ի, իսկ խոշոր գնումներ իրականացնելու փաստը գնահատող ցուցանիշն ավելացել է 0,9 կետով` հասնելով 51,6–ի։

Բացի այդ, ապագա պայմանների ցուցանիշը երրորդ եռամսյակում, 2013 թ.–ի երկրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 3,2 կետով և կազմել 54,6 կետ։

Այս անկումը պայմանավորված է նախորդ եռամսյակի համեմատ ֆինանսական վիճակի փոփոխության վերաբերյալ սպասումները գնահատող ցուցանիշի 3 կետով նվազմամբ` մինչև 44,3, իսկ տնային տնտեսությունների խոշոր գնումների սպասումը գնահատող ցուցանիշը նվազել է 3,2 կետով` հասնելով 54,6–ի։

Միաժամանակ ընտանեկան զբաղվածության փոփոխության սպասումները գնահատող ցուցանիշն այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 0,8 կետով և կազմել 51,2 կետ։

Սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ) ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:

2005 թ.–ի սկզբից ՀՀ ԿԲ–ն ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ է անցկացնում նախորդ ժամանակահատվածի համեմատ ներկա տնտեսական իրավիճակի փոփոխությունը գնահատելու, ուսումնասիրվող սուբյեկտների տնտեսական ակնկալիքները գնահատելու, հարցումների արդյունքների հիման վրա բաղադրիչ տնտեսական ցուցանիշները հաշվելու և հրապարակելու նպատակով։–0–