Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Դավթաշենում վանդալիզմ է տեղի ունեցել․ հատվել է 45 բարդի, վնասի չափը կազմել է 1մլն 590 հազ․ դրամ (ՎԻԴԵՈ)

04.10.2024, 12:41
Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե․ ՎԻԴԵՈ
Դավթաշենում վանդալիզմ է տեղի ունեցել․ հատվել է 45 բարդի, վնասի չափը կազմել է 1մլն 590 հազ․ դրամ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Նախօրեին Երևանի Դավթաշենի վարչական շրջանում ապօրինի հատված բարդիների վնասի չափը կազմել է 1մլն 590հզր դրամ։ 

Ինչպես հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։ 

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։ Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։ 

Հիշեցնենք, որ նախօրեին վանդալիզմ էր տեղի ունեցել Դավթաշենում։ Փիրումյանների 1 հասցեում, դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին ապօրինաբար հատել է 45 բարդի տեսակի ծառ։ Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին։