#ԴԱՎԹԱՇԵՆ
Դավթաշեն վարչական շրջանում շախմատի դպրոց է բացվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոցի հանդիսավոր բացմանը:Ինչպես տեղեկացնում են Երևամի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Դավթաշեն վարչական շրջանի արվեստի կենտրոններում գործող շախմատի խմբակների 48 սաներն այսուհետ մարզիչների հետ միասին ուսումը կշարունակեն նորաբաց շախմատի դպրոցում: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների և նրանց ծնողների հետ: