Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Վնասվել է Շոր-շոր – Երևան մայրուղային ջրատարը, 4 բնակավայրում 8 ժամյա ջրանջատում է նախատեսված

23.02.2021, 11:16
Վնասվել է Շոր-շոր – Երևան մայրուղային ջրատարը, 4 բնակավայրում 8 ժամյա ջրանջատում է նախատեսված
Վնասվել է Շոր-շոր – Երևան մայրուղային ջրատարը, 4 բնակավայրում 8 ժամյա ջրանջատում է նախատեսված
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./ԱՌԿԱ/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան - Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վթարվել է Շոր-շոր – Երևան մայրուղային ջրատարը:

Նշված վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի, Սիլիկիան թաղամասի 4-13 փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի՝ իր նրբանցքներով ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–