Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Երևանում հոկտեմբերի 4–8–ը հնդկական յոթ արտադրողների ապրանքների տոնավաճառ կկազմակերպվի

03.10.2013, 17:53
Հոկտեմբերի 4–8–ը Երևանի «Դինամո» մարզահամալիրի տարածքում հնդկական արտադրողների ապրանքների ցուցահանդես–վաճառք կկազմակերպվի, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է Հնդկական ապրանքների ցուցահանդես–վաճառքի կազմակերպչի օգնական Ջոն Էֆենդին։

Երևանում հոկտեմբերի 4–8–ը հնդկական յոթ արտադրողների ապրանքների տոնավաճառ կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 4–8–ը Երևանի «Դինամո» մարզահամալիրի տարածքում հնդկական արտադրողների ապրանքների ցուցահանդես–վաճառք կկազմակերպվի, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է Հնդկական ապրանքների ցուցահանդես–վաճառքի կազմակերպչի օգնական Ջոն Էֆենդին։

20 տաղավարներում կներկայացվեն Հնդկաստանից բերված ապրանքներ` հագուստ, աքսեսուարներ, արծաթե զարդեր և բիժուտերիա, կիսաթանկարժեք քարեր, օծանելիք, հինա, փայտե իրեր և կահույք։

«Մեր տոնավաճառը վերջին տարիներին Երևանում անցկացվող հնդկական արտադրանքի ցուցահանդես–վաճառքի շարունակությունը չէ։ Մենք որոշել ենք առաջին անգամ հայ գնորդներին ներկայացնել 7 հնդկական արտադրողների ապրանքները», – ասել է Էֆենդին

Նրա խոսքերով` եթե տոնավաճառը հաջող անցնի, ապա արդեն հաջորդ տարվա ապրիլ–մայիսին կազմակերպիչները Հայաստան կբերեն արդեն 30 արտադրողների արտադրանք` ավելացնելով, որ այդ դեպքում նրանց կողմից ներկրված ապրանքների ներկրման ծավալը կարող է հասնել 500 հազար դոլարի։

Նա հայկական շուկան բավականին խոշոր է գնահատել և տեղեկացրել է, որ նման տոնավաճառներ են կազմակերպվում նաև Ռուսաստանում։

«Լավագույնը Հնդկաստանից» հնդկական ապրանքների առաջին ցուցահանդես–վաճառքը կազմակերպվել է Հայաստանում 2008 թ.–ին և անց է կացվել ամեն տարի մինչև 2011 թ.–ը։–0–