Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Աշխատանքը կորցնելուց հետո 5 օրվա ընթացքում միգրանտներին կստիպեն հեռանալ Ռուսաստանից

06.06.2013, 10:45
Հնարավոր է`Ռուսաստանում օրինական աշխատող օտարերկրացիներին պարտադրեն լքել երկիրը աշխատանքը ավարտելուց կամ այն կորցնելուց հետո` հինգ օրվա ընթացքում։ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան ուղղումների նախագիծն արդեն ներկայացվել է Պետդումային` «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից։
Աշխատանքը կորցնելուց հետո 5 օրվա ընթացքում միգրանտներին կստիպեն հեռանալ Ռուսաստանից
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հնարավոր է`Ռուսաստանում օրինական աշխատող օտարերկրացիներին պարտադրեն լքել երկիրը աշխատանքը ավարտելուց կամ այն կորցնելուց հետո` հինգ օրվա ընթացքում։ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան ուղղումների նախագիծն արդեն ներկայացվել է Պետդումային` «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից։

Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանում աշխատանքային միգրանտին տրված աշխատանքային թույլտվությունը գործատուի կողմից հայտարարված մասնագիտությամբ աշխատանքը կատարելուց կամ դադարեցնելուց անմիջապես հետո (ցանկացած հիմունքներով) կորցնում է ուժը` անկախ աշխատանքային պայմանագրի, պատենտի կամ համաձայնագրի ժամկետը լրանալու ամսաթվից։ Իրենց աշխատանքը վերջացրած չի թույլատրվում այլ աշխատանքի անցնել, եթե այն չի նշված նախապես տրված թույլտվության մեջ։ Գործատուն պարտավոր է ամբողջությամբ հաշվի նստել աշխատակցի հետ և նրան իրազեկել Դաշնային միգրացիոն ծառայության մարմնի կողմից նրա հեռացման մասին, հաղորդում է rbc.ru–ն։

Եթե դրանից հետո հինգ օրվա ընթացքում առանց աշխատանքի մնացած աշխատանքային միգրանտը կամավոր չհեռանա Ռուսաստանից, ապա այդ դեպքում նրան կարտաքսեն։

«Ներկա պահին Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավորապես գտնվող օտարերկրյա քաղաքացիների ժամկետների երկարաձգման կամ կրճատման կանոնակարգումը կատարյալ չէ և այնպիսի դեպքեր չի նախատեսում, երբ գործատուն հայտարարված մասնագիտությամբ «օգտագործել է» օտարերկրյա քաղաքացուն, և վերջինը առանց աշխատանքի մնալուց հետո և չցանկանալով հեռանալ Ռուսաստանից` սկսել է իր մասնագիտական հմտությունները կիրառել անօրինական կերպով կամ այլ մասնագիտությամբ աշխատանք փնտրել»,– նշվում է օրինագծի բացատրական գրառման մեջ։

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Պետդումայի պատգամավորները և Դաշնային միգրացիոն ծառայությունը մտադիր են Ռուսաստանի Միգրացիոն օրենսգիրք մշակել` հասարակական հարաբերությունների շարժական թեման կարգավորող տարանջատված նորմատիվ իրավական ակտերը համախմբելու նպատակով։

Նոր փաստաթուղթը պետք է միավորի խնդրի մոտեցումը։ Ներկա պահին «միգրանտ» բառի խիստ սահմանում չկա, որը դժվարություններ և բախումներ է ստեղծում։   

Ենթադրվում է, որ օրենսգիրքը բաղկացած կլինի ընդհանուր և հատուկ մասից։ Դրանում կամրագրվեն «միգրացիոն հարաբերություններ», «միգրանտ», «արմատական բնակչություն» հասկացությունները, առկա միգրացիոն ռեժիմների ցանկը, վիզաների ստացման կարգը, Ռուսաստանում օտարերկրացիների գրանցման առանձնահատկությունները։ –0