Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մայիսի 5–ից Լարսը 1 ամսով փակ է լինելու թեթև մարդատար մեքենաների համար

05.05.2023, 11:14
Ուղևորների համար սահմանահատումը կիրականացվի շուրջօրյա՝ անփոփոխ և սահուն ռեժիմով
Մայիսի 5–ից Լարսը 1 ամսով փակ է լինելու թեթև մարդատար մեքենաների համար
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն, մայիսի 5-ից մեկ ամսով «Կազբեգի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։

Բացի այդ, տեղեկացվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով։

Ուղևորների համար սահմանահատումը կիրականացվի շուրջօրյա՝ անփոփոխ և սահուն ռեժիմով։

Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես «Կազբեգի» մաքսակետը սովորականի պես կաշխատի ամբողջ հզորությամբ։ Հավանական է, որ ուղիների ժամանակավոր կրճատման արդյունքում վրացական կողմում լինեն հերթեր և կուտակումներ:–0–