Երևանում և 5 մարզերում հուլիսի 28–30–ը հնարավոր է իրականացնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություն
25.07.2024,
11:24
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ` Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երևանում և մարզերում հնարավոր է իրականացնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություն;
Հետազոտությունները կիրականացվեն հուլիսի 28–30–ը։
Առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ` Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում:
Շարժական կլինիկաները կլինեն հետևյալ հասցեներում`
- հուլիսի 28- Երևան (Ազատության հրապարակ, ժամը 14:00-20:00),
- հուլիսի 29- Գյումրի (Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածք, ժամը 11:30-17:30),
- հուլիսի 29- Վանաձոր (Արցախի պուրակի մոտակայք, ժամը՝ 11:30-17:30),
- հուլիսի 30- Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:30-17:30),
- հուլիսի 30- Աբովյան քաղաք (Հանրապետության փողոց, ժամը՝ 11:30-17:30),
- հուլիսի 30- Գավառ քաղաք (նախկին գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:00-17:00):
Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Միջոցառումները կազմակերպվում են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: