Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում եղանակը կտաքանա փետրվարի 6–ից. Հայհիդրոմետկենտրոն

03.02.2014, 10:38
Հայաստանում փետրվարի 3–ին օդի ջերմաստիճանը կնվազի 10–14 աստիճանով, իսկ փետրվարի 6–ին կբարձրանա 3–4 աստիճանով, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։
Հայաստանում եղանակը կտաքանա փետրվարի 6–ից. Հայհիդրոմետկենտրոն
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փետրվարի 3–ին օդի ջերմաստիճանը կնվազի 10–14 աստիճանով, իսկ փետրվարի 6–ին կբարձրանա 3–4 աստիճանով, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։

Երևանում փետրվարի 3–ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 2–4 աստիճան ցուրտ, այնուհետև աստիճանաբար կտաքանա և փետրվարի 6–7–ին կհասնի մինչև +1 աստիճանի։

Ողջ հանրապետությունում և մայրաքաղաքում փետրվարի 3–7–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արարատյան դաշտավայրում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Քամին կլինի հյուսիս–արևելյան` 5–10 մ/վ արագությամբ։

Այժմ Երևանում արևոտ եղանակ է, օդի ջերմաստիճանը -8 է։–0–