ՀԿԵ–ն անվճար տեղափոխել է 905 աշակերտների Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումմների շրջանակում
19.05.2015,
10:41
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ապրիլ ամսվա ընթացքում Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումմների շրջանակում անվճար տեղափոխել է 905 աշակերտների, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ապրիլ ամսվա ընթացքում Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումմների շրջանակում անվճար տեղափոխել է 905 աշակերտների, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«800 աշակերտներ Գյումրիից կարողացել են անվճար ժամանել Երևան` Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելելու համար, և հետ վերադառնալ։ Ակցիայից օգտվել են նաև Գյումրիում անցկացվող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին»,– ասվում է հաղորդման մեջ։
Ապրիլի 23 – 24 – ին էլեկտրագնացքներում կիրառվել է 50% զեղչ՝ սգո միջոցառումների մասնակիցների համար: Այդ արտոնյալ ծառայությունից օգտվել է մոտ 1.5 հազար ուղևորներ։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-