Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Այս տարի Լոռու մարզում աննախադեպ շինարարական բում է սպասվում. կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ արժեքով

30.06.2020, 18:07

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. 2020թ.-ին Լոռու մարզում աննախադեպ շինարարական բում է սպասվում:

Ինչպես հաղորդում է Լոռու մարզպետարանը, միայն պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի 40 համայնքի կողմից կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ ընդհանուր արժեքով, որը 2 մլրդ 839 մլն դրամով ավելի է, քան 2019թ.-ին (նախորդ տարի մարզի 24 համայնքներում իրականացվել է ընդհանուր առմամբ 56 ծրագիր՝ 1 մլրդ 893 մլն դրամ ներդրմամբ):

«Ծրագրերից 97-ն արդեն հաստատված են (ընդհանուր արժեքը՝ 4 մլրդ 667 մլն դրամ): 12 ծրագրի մասով շինաշխատանքներն սկսված են, 2 համայնք գույքի ձեռքբերում է իրականացրել», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–