Հայաստանում 9 ամսում ծնելիությունն աճել է 2,6% –ով
06.11.2023,
15:11
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 26 882 երեխա, մինչդեռ 2022 թվականի ինն ամիսներին ծնվել է 26 533 երեխա։ Միաժամանակ, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է անկում 1,8 տոկոսով (ծնվել է 26847 երեխա)։
Միաժամանակ նշված ժամանակահատվածում գրանցվել է մեռելածնության 310 դեպք, ինչը 6,8%-ով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի և 14,2%-ով պակաս՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում մահացել է 18107 մարդ, ինչը 15%-ով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի և 24%-ով պակաս՝ 2021 թվականի ինն ամիսների ցուցանիշից։
Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում յուրաքանչյուր 110,4 տղային բաժին է ընկել 100 աղջիկ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 111,9)։-0-