Հաջորդ տարի Ռուսաստանում սիգարետի մեկ տուփը 9 ռուբլով կթանկանա
20.12.2013,
16:45
2014թ.–ին Ռուսաստանում սիգարետի գնի աճը 17–20 տոկոս կկազմի, այսինքն` ընթացիկ տարվա համեմատ կավելանա միջինը 9 ռուբլով, հաշվարկել են ծխախոտի խոշոր արտադրողները։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2014թ.–ին Ռուսաստանում սիգարետի գնի աճը 17–20 տոկոս կկազմի, այսինքն` ընթացիկ տարվա համեմատ կավելանա միջինը 9 ռուբլով, հաշվարկել են ծխախոտի խոշոր արտադրողները։
«Ըստ մեր հաշվարկների, 2014թ.–ին ակցիզի գնի 42 տոկոսանոց աճը 9 ռուբլով կավելացնի ծխախոտի տուփի արժեքը»,– «Փրայմ» գործակալությանն են հայտնել JTI ընկերության մամուլի ծառայությունից։ «Հարկերի աճը մոտ 9 ռուբլով կավելացնի ծխախոտի գինը»,– ասել է «ԲԱՏ Ռոսիա» կորպորատիվ հարաբերությունների տնօրեն Ալեքսանդր Լյուտիյը։ Ըստ ԲԱՏ–ի հաշվարկների, տուփի միջին գինը կավելանա 21 տոկոսով` հասնելով 52 ռուբլու, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Ամենից շատ կթանկանան էկոնոմ և էժան սիգարետները, քանի որ դրանց գնի մեջ մեծ է ակցիզի մասնաբաժինը։ Ըստ JTI–ի տվյալների, 2013թ.–ին էժան սիգարետի սեգմենտում նվազագույն մանրածախ գինը կազմում է 28 ռուբլի` մեկ տուփի դիմաց, էկոնոմինը` 40 ռուբլի, միջին սեգմենտինը` 51 ռուբլի, պրեմիում սեգմենտինը` 72,6 ռուբլի։ Միաժամանակ պետք է նշել, որ ռուսների ավելի քան 60 տոկոսը միջին մանրածախ գնից էժան սիգարետ է գնում։
Սակայն մանրածախ շուկայում նոր գներով ծխախոտային արտադրանք կհայտնվի աստիճանաբար` մինչև կվաճառվի շուկայում առկա խմբաքանակը, պարզաբանել են JTI–ից։ Մանրածախ գների ավելացման պատճառով ՌԴ–ի շուկայում վաճառքի հերթական անկումը կգրանցվի. ըստ Philip Morris International գնահատականների, այն կարող է կազմել 9–11 տոկոս։
Փորձագետները նշում են, որ գների աճն էապես չի անդրադառնում ծխողների թվի վրա, պարզապես նրանք սկսում են ավելի էժան սիգարետ գնել, ինչի հետևանքով էլ առաջանում են ընդհատակյա արտադրություններն ու ավելանում են մաքսանենգության դեպքերը։ Ըստ փորձագետների տվյալների, ՌԴ–ում անօրինական սիգարետների մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում եռապատկվել է` 0,3 տոկոսից հասնելով 0,9 տոկոսի (3 մլրդ հատ)` Բելառուսից և Ղազախստանից կեղծված արտադրանքի ներմուծման պատճառով։ Սահմանամերձ շրջաններում սիգարետի մաքսանենգության մասնաբաժինն աճել է 3–5 անգամ` կազմելով շուկայի 6 տոկոսը։
2014թ.–ին կբարձրանան նաև օղու գները։ Օղու կեսլիտրանոց շշի նվազագույն մանրածախ գինն ընթացիկ տարվա համեմատ կարող է ավելանալ 17 տոկոսով` կազմելով 199 ռուբլի։ –0–