Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ԱԳՆ. Կուբանում ավտոբուսի վթարի զոհերի թվում հայեր կան

25.08.2017, 15:46
Ուրբաթ Կրասնոդարի երկրամասում ավտոբուսն ընկել է ծովը։
ԱԳՆ. Կուբանում ավտոբուսի վթարի զոհերի թվում հայեր կան

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների համաձայն` Կուբանում գրանցված ավտոբուսի վթարի զոհերի թվում երկու հայ կա, նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter–յան էջում։

«Նրանց քաղաքացիությունը ճշտվում է», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ուրբաթ Կրասնոդարի երկրամասում ավտոբուսն ընկել է ծովը։ Վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, 24–ին հաջողվել է փրկել։–0–