Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ԱՀ ԱԳՆ–ն բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունումը

26.02.2018, 20:46
ԱՀ ԱԳՆ–ն բարձր է գնահատում  Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունումը։
ԱՀ ԱԳՆ–ն բարձր է գնահատում  Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունումը։

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը փետրվարի 22–ին ձայների բացարձակ մեծամասնությամբ (147 պատգամավոր 150–ից) ընդունեց երկու բանաձև Հայոց ցեղասպանության մասին։

«Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, որով  երկրի օրենսդիր մարմինը վերահաստատում է 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր դիրքորոշումը: Այս քայլը ևս մեկ ձայն է ի սատարումն միջազգային հանրության՝ անպատժելիության դեմ պայքարին և ապագայում նման հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերին», – նշվում է ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։–0–