Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ԱԺ խոսնակն առաջադրել է ՍԴ նախագահի պաշտոնի թեկնածուին

13.03.2018, 16:31
ՍԴ նախագահի պաշտոնի թեկնածուի է առաջադրվել։
ԱԺ խոսնակն առաջադրել է ՍԴ նախագահի պաշտոնի թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ` առաջադրելով ՍԴ նախագահի պաշտոնի թեկնածուին։

«Սահմանադրության 83–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն (2005 թ.–ին կատարված փոփոխություններով)` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնին նշանակելու համար ՍԴ կազմից ԱԺ–ին առաջարկում եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը», – նշվում է խոսնակի հայտարարության մեջ։

ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը մարտի 2–ին ընտրվել է ՍԴ–ի նոր անդամ։ Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է ՍԴ–ի անդամի պաշտոնին, քանի որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մարտի 23–ին դառնում է 70 տարեկան, ինչից հետո նա իրավունք չի ունենա զբաղեցնել այդ պաշտոնը։

ՀՀ Սահմանադրության համաձայն, Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է ԱԺ–ն 12 տարի ժամկետով։ ՍԴ–ն բաղկացած է 9 դատավորից, որոնցից երեքն ընտրվում են ՀՀ նախագահի, երեքը` կառավարության, երեքը` Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկով։ Դատավարնորը ստանձնում են իրենց պաշտոնը մինչև 70 տարեկան։

Սահմանադրական դատարանը ՍԴ նախագահին և փոխնախագահին ընտրում է իր կազմից 6 տարի ժամկետով առանց վերընտրվելու իրավունքի։–0–