Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները

05.10.2017, 14:49
ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։

Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, օրենսդրության մեջ նախատեսված փոփոխությունները պայմանավորված են երկրում ընդունվող սահմանադրական փոփոխություններով։

«Ըստ փոփոխությունների` երկրում ռազմական դրություն հայտարարելու իրավունքը ՀՀ նախագահից փոխանցվում է կառավարությանը, իսկ նման ռեժիմը չեղյալ հայտարարելու իրավունք կստանա խորհրդարանը», – ասաց Զաքարյանը։

Միաժամանակ, օրենքով սահմանվում են սահմանափակումներ ռազմական դրության ժամանակ։–0–