Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Ադրբեջանը խորքից ուժեր է տեղաշարժում դեպի շփման գիծ. 2016 թ.–ի ապրիլ ամսից նման բան չէր նկատվել. Բաբայան

14.06.2018, 14:17
Ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում շփման գծի գրեթե ողջ երկայնքով։
Ադրբեջանը խորքից ուժեր է տեղաշարժում դեպի շփման գիծ. 2016 թ.–ի ապրիլ ամսից նման բան չէր նկատվել. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ սահմանամերձ շրջաններում տեղակայելով ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի խորքերում, հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

«Ապրիլ ամսից նրանք կուտակումներ են իրականացրել սահմանի գրեթե ողջ երկայնքով և տեղակայել են սահմանամերձ շրջաններում ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության խորքերում։ Խոսքը տարբեր ստորաբաժանումների մասին է, որոնց տեղակայման վայրը գտնվում է, ասենք, Բաքվում, Շեմախիում, տարբեր այլ տեղեր, այսինքն՝ Ադրբեջանի խորքում, որոնք տեղակայված չեն սահմանամերձ շրջաններում, և 2016 թվականի ապրիլ ամսից նման բան չէր նկատվել», – ասել է Բաբայանը «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։ 

Նա նաև նշել է, որ վերջին օրերին ակտիվացել են այդ ստորաբաժանումների տեղաշարժերը հիմնականու, արևելյան շրջաններում, որտեղ ռելիեֆը տափաստանային է։

«Արցախի Պաշտպանության բանակն ամեն ինչ անում է, համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ հավասարակշռվածությունը պահպանելու, ռազմավարական նախաձեռնողականությունը մեր ձեռքերում պահելու ուղղությամբ», – ընդգծել է Բաբայանը։–0–