Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Ամանորի գիշերը Հայաստան կներթափանցի թույլ ցիկլոն

29.12.2016, 14:08
Ամանորի գիշերը Միջերկրական ծովի տարածքից Հայաստան կներթափանցի շատ թույլ ցիկլոն, որի ազդեցության ներքո երկիրը կգտնվի հունվարի 1–ին և 2–ին։
Ամանորի գիշերը Հայաստան կներթափանցի թույլ ցիկլոն

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամանորի գիշերը Միջերկրական ծովի տարածքից Հայաստան կներթափանցի շատ թույլ ցիկլոն, որի ազդեցության ներքո երկիրը կգտնվի հունվարի 1–ին և 2–ին, ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ինչպես նշեց Սուրենյանը հինգշաբթի ասուլիսի ժամանակ, Նոր տարվա առաջին օրերին հանրապետության ողջ տարածքում կդիտվի ամպամածություն, իսկ Երևանում, Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում կտեղա թույլ ձյուն։

«Տեղումների քանակը շատ քիչ կլինի։ Օրինակ Երևանում հունվարի 1–ին կտեղա 2–3 սմ ձյուն, իսկ հունվարի 3–ին տեղումները կդադարեն», – նշեց նա։

Սուրենյանը նաև ավելացրեց, որ ջերմաստիճանը հունվարի 4–ին կնվազի 3–4 աստիճանով։ «Այսինքն, Ամանորին նախորդ տարվա նման առատ տեղումներ չեն սպասվում», – ավելացրեց Սուրենյանը։

Օդերևութաբանը նաև նշեց, որ 2016 թ.–ի վերջին օրերին օդի ջերմաստիճանն էականորեն չի փոխվի։

«Դեկտեմբերի 29–ին, 30–ին և 31–ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտավայրում, Շիրակում, Կոտայքում, Վայոց Ձորի նախալեռներում և Արագածոտնում կդիտվի մառախուղ», – ասաց Սուրենյանը։

Նա նաև ընդգծեց, որ խիտ մառախուղի հետևանքով ճանապարհներին գիշերային ժամերին կառաջանա մերկասառույց ու հորդորեց վարորդներին զգոն լինել։–0–