Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիա
12.12.2013,
13:41
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիայի հայոց թեմ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիայի հայոց թեմ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Փարիզում Նորին Սրբությունը ներկա կգտնվի իր բարձր հովանու ներքո կազմակերպված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ կունենա թեմական խորհրդի, ինչպես նաև եկեղեցական վարչական անդամների հետ: -0-