Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Արայիկ Հարությունյանը կոչ է արել դպրոցների տնօրեններին չտարածել ապատեղեկատվություն ու խոստացել է համաչափ արձագանք

21.05.2018, 14:12
ԿԳ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին չտարածել ապատեղեկատվություն ու խոստացել է համաչափ արձագանք։
Արայիկ Հարությունյանը կոչ է արել դպրոցների տնօրեններին չտարածել ապատեղեկատվություն ու խոստացել է համաչափ արձագանք

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչպես հայտնում է ԿԳՆ–ի մամուլի ծառայությունը, Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև դպրոցներում իրականացվող հնարավոր դրամահավաքների խնդրին՝ հատուկ ընդգծելով, որ դպրոցների որոշ տնօրեններ ապատեղեկատվություն են տարածում ծնողների և աշակերտների շրջանում՝ իբրև թե նախարարությունն արգելել է Վերջին դասի արարողությունը:

Նախարարը կոչ է արել վերջիններիս՝ զերծ մնալ նման ապատեղեկատվության տարածումից, այլապես դրան կլինի համարժեք արձագանք: 

Այս տարի «Վերջին զանգի» արարողությունը կանցկացվի մայիսի 25-ին: Տոնական միջոցառումների շրջանակում դպրոցներում անցկացվում է նաև «Վերջին դասի» սիմվոլիկ արարողություն:

Մի քանի օր առաջ Հարությունյանը Facebook-ի իր էջում կոչ է արել բոլոր դպրոցներին` հրաժարվել դրամահավաքից «Վերջին զանգի» արարողության համար։ Նա զգուշացրել է, որ նման դեպքերի բացահայտման պարագայում բոլոր մեղավորները կպատժվեն:-0-