Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՀՀ արդարադատության նախարարությունը քննություն է անցկացնում ՔԿՀ–ներից մեկում բռնության կիրառման տեղեկությունների կապակցությամբ

29.10.2015, 10:49
ՀՀ արդարադատության նախարարությունը ծառայողական քննություն է իրականացնում «Նուբարաշեն» ՔԿՀ–ում բանտարկյալների նկատմամբ բռնության կիրառման մասին տեղեկությունների կապակցությամբ։
ՀՀ արդարադատության նախարարությունը քննություն է անցկացնում ՔԿՀ–ներից մեկում բռնության կիրառման տեղեկությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արդարադատության նախարարությունը ծառայողական քննություն է իրականացնում «Նուբարաշեն» ՔԿՀ–ում բանտարկյալների նկատմամբ բռնության կիրառման մասին տեղեկությունների կապակցությամբ, չորեքշաբթի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը նրա հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսել օմբուդսմենից և իրավապաշտպան կազմակերպություններից ստացված հաղորդադրությունների հիման վրա, որոնք վերաբերում են «Նուբարաշեն» ՔԿՀ–ի աշխատակիցների կողմից բանտարկյալների նկատմամբ բռնության կիրառման դեպքերին։

«Ծառայողական քննության նպատակն է ստուգել բանտարկյալների նկատմամբ բռնության կիրառման մասին հաղորդագրություններն ու հրապարակումները, ինչպես նաև ՔԿՀ–ի աշխատակիցների գործողություների օրինաչափությունը։ Ես հանդես կգամ հայտարարությամբ ծառայողական քննության արդյունքներով», – ասել է Հովհաննիսյանը։

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ նախարարության անունից այս հարցով տարածվող ցանկացած այլ տեղեկատվություն ապատեղեկատվություն է։–0–