«ԱՌԿԱ» գործակալության գլխավոր տնօրենը պարգևատրվել է ՀԱՊԿ մեդալով
12.02.2016,
14:53
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ուրբաթ ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի խորհրդի նախագահ, «ԱՌԿԱ» գործակալության գլխավոր տնօրեն Կոնստանտին Պետրոսովին պարգևատրել է «Հավաքական անվտանգության պայմանագրի 20 տարի» մեդալով։
ՄՈՍԿՎԱ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ուրբաթ ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի խորհրդի նախագահ, «ԱՌԿԱ» գործակալության գլխավոր տնօրեն Կոնստանտին Պետրոսովին պարգևատրել է «Հավաքական անվտանգության պայմանագրի 20 տարի» մեդալով։
Մեդալը շնորհվել է Հայաստանի Հանրապետության ԶԼՄ–ներում ՀԱՊԿ գործունեության կանոնավոր լուսաբանման համար։
Մամուլի ասուլիսի ավարտին Բորդյուժան շնորհակալություն է հայտնել ԶԼՄ–ների ներկայացուցիչներին և հույս հայտնել, որ նրանք կշարունակեն անկողմնակալ լուսաբանել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության և կայունության ապահովման կազմակերպության գործունեությունը։
Պարգևատրման հրամանագրում նշված է, որ 2015 թվականին շարունակվել է ՀԱՊԿ գործունեության տեղեկատվական ապահովման ակտիվ աշխատանքը։ Մասնավորապես, տարվա ընթացքում ՀԱՊԿ հապավումը համացանցի որոնողական ծառայություններում հիշատակվել է ավելի քան 243 հազար անգամ, հրապարակվել է ավելի քան 32 հազար հոդված և 600 տեսանյութ ՀԱՊԿ թեմայով։
«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը հիմնվել է 2005 թվականին։ Այն Հայաստանի առաջատար լրատվական միջոցներից է, որը մեջբերման ցուցիչով առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում։
ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ն (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.teleсom.arka.am հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը, finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, adnet.am գովազդային ցանցը, ARKA-Style կայքը բարձրաշխարհիկ քրոնիկոնին հետևողների համար և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-